Ապրիլի 20-ին Սթիվեն Մաննը կժամանի Երեւան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մաննը Երեւան կժամանի ապրիլի 20-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Երեւանում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Էլիզաբեթ Զենթոսը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: «Չի բացառվում, որ դեսպան Մաննը հանդիպել է լրագրողների հետ, թեեւ ներկայումս հստակ տեղեկատվություն այդ մասին չկա»,-ասել է Զենթոսը: Երեւանից ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կմեկնի Բաքու:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---