Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է զենքի առաքումները Սիրիա![]() 17 դեկտեմբերի 2013 - 17:26 AMT PanARMENIAN.Net - 2013 թ. հունիսից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիան Սիրիա զենք չի առաքել, առաքվել են միայն մարզական ատրճանակներ ու որսորդական հրացաններ, հայտնում է Թուրքիայի մաքսի ու առևտրի նախարարությունը: Երկուշաբթի Hurriyet Daily News թերթը, ՄԱԿ փաստաթղթերի վրա հղումով հայտնել է, որ Թուրքիան, ընթացիկ տարվա հունիսից շուրջ 47 տոննա զենք է առաքել Սիրիա, որն, իբր նախատեսված էր ընդդիմության համար կառավարական զորքերի դեմ պայքարում: Ըստ թերթի, այդ տվյալները վերցված են ՄԱԿ վիճակագրական բազայից: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Լեվենթ Գյումրյուկչյուն հայտարարել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, որ կառավարությունը պաշտոնապես զենք չի մատակարարել Սիրիա, իսկ երկրում հայտնված թուրքական զենքը մասնավոր գործարքների արդյունք է: «2013 թ. հունիսից հոկտեմբեր արտահանումը Սիրիա վերաբերում է միայն մարզական մեկնարկային ատրճանակներին: Ըստ մաքսային փաստաթղթերի, ոչ միայն այլ զենք՝ ռազմական, պնեվմատիկ, գազային ատրճանակներ ու հրացաններ, զինամթերք, պահեստամասեր չեն առաքվել»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված շրջանում Սիրիա է առաքվել 1,578 մլն դոլարի 74 տոննա հարթափող հրացան ու մարզական ատրճանակ: Բեռը նախատեսված էր Սիրիայում բնակվող մասնավոր անձանց համար: Նախարարությունը հերքել է ենթադրությունները, թե այդ առաքումները պատշաճ ստուգման չեն ենթարկվել: «Ամբողջ բեռը ստուգվել է «Կարմիր գիծ» ռեժիմով, կիրառվել է նաև ռենտգեն»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |