Արևմուտքը հասկացրել է Սիրիայի ընդդիմությանը, որ չի պնդում, որ Ասադը հեռանա պաշտոնից18 դեկտեմբերի 2013 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Արևմուտքի երկրները հասկացրել են սիրիական ընդդիմությանը, որ բանակցությունները Ժնևում սիրիական հակամարտության վերաբերյալ պարտադիր չէ, որ ավարտվեն գործող նախագահ Բաշար Ասադի հրաժարականով, և որ իր ներկայացրած ալևի մահմեդականները կշարունակեն պաշտոնավարվել անցումային կառավարությունում: Այդ մասին սիրիական ընդդիմության շարքերում աղբյուրի վրա հղումով հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Այսպիսի որոշման մասին ընդդիմությանը իրազեկել են Լոնդոնում «Սիրիայի բարեկամների» հերթական հանդիպման ընթացքում, և որի պատճառ դարձավ «Ալ Քայիդայի» ակտիվությունը Սիրիայի տարածքում, ինչպես նաև զինամթերքի պահեստի գրավումը սիրիա-թուրքական սահմանին: «Մեր արևմտյան դաշնակիցները հասկացրեցին մեզ լոնդոնյան հանդիպմանը, որ չեն կարող թույլ տալ, որ Ասադը հեռանա, քանի որ գտնում են, որ այդ իրադարձությունը քաոսի կհանգեցնի»,-ասել է Սաուդյան Արաբիայի վարչակազմին մոտ աղբյուրը, որը չի ցանկացել նշել անունը: Ըստ նրա, «կան նաև նրանք, ով մոռանում է, որ Ասադը քիմիական զենք է կիրառել սեփական ժողովրդի դեմ, և չի առարկում, որ նա վերընտրվի նախագահի պաշտոնում»: Նշենք, որ Ասադի պաշտոնավարումը ավարտվում է 2014 թ. վերջում, հայտնում է ՌԲԿ-ն: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Մինչդեռ Սիրիացի գրոհայինները զենքը փոխանակում են Մաալուլայի հինավուրց եկեղեցիների ու վանքերի հնությունների հետ: Այդ բնակավայրը կրկին հայտնվել է գրոհայինների ձեռքում: Երկու շաբաթ առաջ այնտեղ պատանդ վերցվեցին 12 միանձնուհիներ մայրապետի գլխավորությամբ: Նրանց ճակատագիրը հուզեց ողջ քրիստոնյա աշխարհին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես վկայում է լիբանանյան «Ալ Ահբարը», նրանք որոշել են շահավետ կերպով օգտագործել քրիստոնեական սրբություններն ու հնությունների կայքերում հայտնվել են գողացված եկեղեցական գույքը, որի գնորդներ են որոնում, հավանաբար ստացված գումարով արսենալները համալրելու նպատակով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |