ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացվել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի նախագիծը18 դեկտեմբերի 2013 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացվել «Ի պաշտպանություն Ուկրաինայի ժողովրդի ժողովրդավարական ու եվրոպական ձգտումների ու սեփական ընտրությունն առանց ահաբեկման ու վախի կատարելու իրավունքի» բանաձևի նախագիծը: Փաստաթղթի հեղինակն է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում Դեմոկրատական կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Էլիոթ Էնգելը: Այս մասին ասվում է կոնգրեսականի կայքում: Նախագծում մի շարք դրույթներ կան, այդ թվում նաև հորդոր, ուղղված Ուկրաինայի իշխանություններին հարգել քաղաքացիների իրավունքները, որոնք փողոց են դուրս եկել: Բացի այդ, Էնգելը անհրաժեշտ է համարում պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ով ուժ է գործադրել ցույցերը ցրելիս: Բանաձևում ասվում է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ստանձնում են ջանքեր, ուղղված Ուկրաինայում դիմակայության խաղաղ կարգավորմանը՝ նրանք ողջունում են ժողովրդի ձգտումը մերձենալ Եվրոպային և կսատարեն ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Եթե իշխանությունները կրկին բռնություններ թույլ տան, «Ներկայացուցիչների պալատը կարող է նպատակային պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ով հրամաններ է արձակում ուժի կիրառման մասին», նշում է «ՌԲԿ-Ուկրաինան»: Ավելի վաղ ԱՄՆ սենատորներն այցելեցին Ուկրաինա: Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը սենատորներ Ջոն Մաքքեյնի ու Քրիսթոֆեր Մերֆիի հետ: Նախագահը հավաստիացրեց , որ ուկրաինացիների խաղաղ բողոքի իրավունքը կապահովվի: «Բոլոր քաղաքական տարբերակներն, այդ թվում պատժամիջոցների սահմանումը, քննարկվում են, սակայն դեռևս մենք միայն գնահատում ենք այս կամ այն միջոցների կիրառման անհրաժեշտությունը»,-ավելի վաղ հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեյն Փսակին՝ չճշտելով, թե ինչ միջոցների մասին է խոսքը: ԱՄՆ և եվրոպացի քաղաքական գործիչների այցերը ռուսական կողմը զգուշավորությամբ է ընկալում: Վարչապետ Մեդվեդևը նշել է, որ դա «կոպիտ միջամտություն է Ուկրաինայի ներքին գործերին»: ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագիրը չի պարտադրում Կիևին ընտրություն կատարել Մոսկվայի ու Բրյուսելի միջև: Այդ մասին հայտարարել է ԵՄ հարևանության քաղաքականության գծով Եվրահանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեն: «Այլ կերպ ասած, եթե բանակցությունները Մոսկվայում նպատակ ունեն կարգավորելու առևտրային հարաբերություններն Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև երկուստեք շահավետ պայմաններով և եթե այդ համաձայնությունները համահունչ են ուկրաինացիների ԵՄ հետ նախաստորագրված ասոցացման մասին համաձայնագրին, ապա նման զարգացումը կարելի է միայն ողջունել»,-ասել է Ֆյուլեն: Նա նշել է, որ դեռ պետք է տեղեկենալ, թե ինչի մասին են պայմանավորվել Ուկրաինան ու Ռուսաստանը Մոսկվայում: Մամլո ասուլիսին մասնակցող ԵՄ-ում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը հավելել է, որ հատուկ հետաքրքրվել է, և նրան իրազեկել են, որ 14 համաձայնագրերից ոչ մեկը, որ ստորագրվել է Մոսկվայում, չի հակասում ԵՄ հետ մերձենալու Ուկրաինայի պլաններին, հայտնում է «Ինտերֆաքսը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |