Երևանի կենտրոնի բազմաբնակարաններում 1 քմ կարելի է գնել 428 000 դրամով18 դեկտեմբերի 2013 - 12:30 AMT PanARMENIAN.Net - 2013թ. հոկտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 18 241 գործարք, ինչը պակաս է ընթացիկ տարվա սեպտեմբերից 9,7 տոկոսով և ավելի է 4,8 տոկոսով 2012թ. հոկտեմբերից: 2013թ. հոկտեմբերին Երևանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 64,5 % -ն արձանագրվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Մայրաքաղաքում 2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 20,4 %-ով, իսկ 2012թ. սեպտեմբերի համեմատ՝ աճել 16,3 տոկոսով: Անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2013-ի հոկտեմբերին Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ միջին շուկայական արժեքը 2013 թվականի սեպտեմբերի համեմատ նվազել է 2,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 4,7 տոկոսով: Մայրաքաղաքի կենտրոնում 2013թ. հոկտեմբերին 1 քմ արժեքը կազմել է 428 հազար դրամ, Արաբկիր վարչական շրջանում՝ 356,5 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 282,6 հազար դրամ, Նորք-Մարաշում՝ 251,8 հազար դրամ, Ավանում՝ 260 հազար դրամ, Էրեբունիում՝ 249,5 հազար դրամ, Շենգավիթում՝ 255,1 հազար դրամ, Դավիթաշենում՝ 275 հազար դրամ, Աջափնյակում՝ 248,5 հազար դրամ: Ամենացածր գներն արձանագրվել են Մալաթիա-Սեբաստիայում (241,8 հազար դրամ) և Նուբարաշենում (153 հազար դրամ): 2013թ. հոկտեմբերին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 404 բնակարան, որոնց քանակը 2013թ. սեպտեմբերի համեմատ պակաս է 2,7 %-ով և 4.7 տոկոսով ավելի է 2012թ. հոկտեմբերի համեմատ: Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2013թ. հոկտեմբերին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2013թ. սեպտեմբերի համեմատ, աճել են 0,1 %-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |