Ադրբեջանցի զինծառայողը վիրավորվել է իրեն ամրակցված զենքից կատարված կրակոցից![]() 18 դեկտեմբերի 2013 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակում օր չի անցնում առանց միջադեպի: Ինչպես հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը, ադրբեջանական բանակի զինծառայողը կրակել է ինքն իր վրա իրեն ամրակցված զենքից: Ըստ հաղորդագրության, միջադեպը տեղի է ունեցել ռազմաճակատային գոտու Ադրբեջանի ՊՆ N զորամասում: Նշված զորամասի զինծառայող Նազիմ Համլետ օղլու Զախիրովը (1994 թ.) վիրավորվել է իրեն ամրակցված զենքից կատարված կրակոցից: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպի պատճառները դեռ անհայտ են: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին չի մեկնաբանել միջադեպը: Վերջին միջադեպն ադրբեջանական բանակում տեղի է ունեցել տառացիորեն օրերս՝ դեկտեմբերի 16-ին: Ադրբեջանական բանակի զինվորը դանակահարել էր զինակցին սրտի շրջանում: Միջադեպը տեղի էր ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասում: Գումայի շրջանից զորակոչված 19-ամյա Զաուր Ռուստամովը դանակահարել էր իր զինակից Սուխրայ Մուրադովին, որը զորակոչվել է Ադրբեջանի Հաթայի շրջանից: Զինվորը տեղափոխվել է հոսպիտալ վնասվածքով սրտի շրջանում: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը միջադեպը չէր մեկնաբանել: Ըստ պաշտոնական ադրբեջանական վիճակագրության, 2013 թ, 5 ամսում Ադրբեջանի ԶՈւ շարքերում 43 զինվոր է զոհվել, որից 25-ը ոչ մարտական պայմաններում: Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, բանակում զոհվածների թիվը անցնում է 50-ից: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |