ԵՄ երկրների նախարարները պայմանավորվել են բանկային միության մասին19 դեկտեմբերի 2013 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ԵՄ երկրների նախարարները պայմանավորվել են բանկային միության մասին, հայտնում է ВВС-ին: Բանակցությունների արդյունքում, որոնք շարունակվել են Բրյուսելում գրեթե 12 ժամ, ԵՄ երկրների ֆինանսների նախարարները համաձայնեցրել են բանկային միության մասին համաձայնության վերջին առանցքային կետը՝ Խնդիրների հանգուցալուծման միասնական մեխանիզմը (SRM), որը թույլ է տալիս փակել սնանկության շեմին գտնվող բանկերը ու գործարկել ներդրողների պաշտպանության ռեժիմը: Բանկային միության մասին համաձայնագիրը կստորագրեն ԵՄ երկրների ղեկավարները դեկտեմբերի 19-20-ին կայանալիք գագաթաժողովին: 2013 թվականի հոկտեմբերին ԵՄ երկրների ֆինանսների նախարարներին հաջողվեց պայմանավորվել բանկային միության ևս մեկ առանցքային տարրի՝ Հսկողության միասնական մեխանիզմի (SSM) մասին, որը պետք է հսկի ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը: Հսկողության միասնական մեխանիզմի հսկողությունը կիրականացնի Եվրոպական Կենտրոնական բանկը, ինչը կնշանակի այդ կազմակերպության լիազորությունների ընդլայնում: ԵՄ ֆինանսների նախարարները պայմանավորվել են նաև ավանդների ապահովագրության միասնական եվրոպական համակարգի ստեղծման մասին: Բանկային միության կանոնները պարտադիր կլինեն ԵՄ 17 երկրներում, որոնք մտնում են եվրոյի գոտու մեջ, ևս 11 անդամներ, որոնք սեփական արժույթից են օգտվում, կարող են միանալ համակարգին ըստ ցանկության: Նախապատրաստումը բանկային միությանը սկսվել էր 2008 թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո, երբ մի շարք խոշոր եվրոպական բանկերի փրկությունը հարկ եղավ իրականացնել հարկատուների հաշվին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն Սիմոնյան․ Երբ խաղաղության պայմանագիրը կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի Նա ասել է, որ Հայաստանն իր կողմից ՄԽ լուծարման քայլեր է ասնում և այդ քայլը խաղաղության պայմանագրի կնքումն է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն իրավունք ունի պահանջելու, որ ՀՀ սահմանադրության դրույթները փոխվեն Դա պատասխան է ՀՀ ԱԳՆ այն հայտարարությանը, որով Սահմանադրությունը փոխելու պահանջը որակվում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին |