Ամերիա իրավական խորհրդատվական ծառայությունը` Տարվա լավագույն իրավաբանական կազմակերպություն![]() 19 դեկտեմբերի 2013 - 13:14 AMT PanARMENIAN.Net - «Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը «Lawyer Monthly» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2013թ. տարվա լավագույն իրավաբանական կազմակերպություն, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: «Lawyer Monthly» ամսագրի մրցանակն իրավական ոլորտում հանդիսանում է գործունեության և փորձառության գնահատման բարձր չափանիշ: Այս ամենամյա մրցանակը շնորհվում է ամենադինամիկ զարգացող և վստահություն վայելող իրավախորհրդատվական կազմակերպություններին: 2013թ. մրցանակաբաշխությանն առաջադրվել է իրավախորհրդատվական ծառայություններ մատուցող աշխարհի ավելի քան 500 ընկերություն: Ինչպես նշում են մրցույթի կազմակերպիչները, «Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել մի շարք չափանիշների հիման վրա: Մասնավորապես, հաշվի է առնվել Ամերիայի փորձառությունը, դիտարկվել է վերջին 12 ամիսների ընթացքում ծավալած գործունեությունը և ներգրավվածությունը նշանակալի իրավական խնդիրների լուծման գործընթացում: Ամերիան hաղթող է ճանաչվել նաև լուծված իրավական խնդիրների քանակի /ծավալի/, իր նորարարական մոտեցումների, ինչպես նաև` նախորդ ձեռքբերումների ու մրցանակների հիման վրա: Նշենք, որ իրավական ոլորտում հայտնի «Lawyer Monthly» ամսագիրը հիմնականում անդրադառնում է համաշխարհային իրավական համայնքի, մասնավորապես`ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի երկրների գործունեությանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |