ՀԿԵ ղեկավար. 2014-ը հայկական երկաթուղու համար հազիվ թե շահութաբեր լինի19 դեկտեմբերի 2013 - 16:31 AMT PanARMENIAN.Net - 2013 թվականի տվյալներով «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ զարգացման համար ներդրել է շուրջ 7,6 մլրդ ռուբլի կամ 100 մլրդ դրամ: Այդ մասին դեկտեմբերի 19-ին Երևանում կայացած ամփոփիչ ասուլիսում հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Ըստ նրա, նշված գումարը կազմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպման ավարտին հրապարակված գումարի (մոտ 15 մլրդ ռուբլի) կեսը: Ներդրումներն ուղղվել են հիմնականում ենթակառուցվածքի վերականգնմանը, օբյեկտների արդիականացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի 2014 թ. ներդրումային ծրագրի ծավալը կկազմի 6.3 մլրդ դրամ: Ըստ նրա, 2013 թվականն ընկերությունը վնասով չի փակի, իսկ «2014-ը հազիվ թե շահութաբեր լինի»: «ՌԵՈւ»-ն, միջոցներ ներդնելով Հայաստանում, շահութաբերություն չի կարող ակնկալել, և ստացվում է, որ բոլոր ուղղություններով կատարվող աշխատանքները տարվում են բացառապես հայ-ռուսական ռազմավարական համագործակցության շրջանակում»,-ասել է նա: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա |