ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է նոր անվճար ծառայություն՝ «SOS»![]() 19 դեկտեմբերի 2013 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր բաժանորդները հնարավորություն ունեն մշտապես տեղեկանալու իրենց մտերիմ կանխավճարային բաժանորդի քարտի վավերականության ժամկետի և հաշվեկշռի մասին և, հնարավորության դեպքում, վերալիցքավորելու այն, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: «SOS» ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել հարցման հրահանգը, որի մեջ նշվում է կանխավճարային բաժանորդի հեռախոսահամարը և այն գումարի չափը, որին հասնելու մասին բաժանորդը ցանկանում է տեղեկանալ: Հարցման հրահանգը պետք է ուղարկել *155*կանխավճարային բաժանորդի հեռախոսահամարը*գումարի չափը# (օրինակ՝ *155*093298888*200#) ձևաչափով: Կանխավճարային բաժանորդը տեղեկացվում է, որ իր քարտի հաշվեկշռի և վավերականության ժամկետի վերաբերյալ հաղորդագրության ստացման հարցում է ուղարկվել և ինքն է որոշում՝ հաստատել հարցումը, թե` ոչ: Հարցումը հաստատելու համար անհրաժեշտ է ուղարկել *155*հարցումն ուղարկած բաժանորդի հեռախոսահամարը# հրահանգը: Ծառայությունը տրամադրվում է անվճար: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |