ԴՄԾ-ն առաջարկում է օրինախախտ ներգաղթյալների մուտքը Ռուսաստան արգելել 10 տարով20 դեկտեմբերի 2013 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին առաջարկել է երկարացնել Ռուսաստան մուտք գործելու արգելքը առանց վիզաների գործողության երկրների այն քաղաքացիների համար, որոնք խախտում են ՌԴ-ում գտնվելու ժամկետը, մինչև 10 տարի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ռոմոդանովսկին հիշեցրել է, որ Պետդուման վերջերս օտարերկրացիների կացության նորմ սահմանեց առանց վիզաների գործողության երկրների քաղաքացիների համար՝ սահմանափակելով այն 90 օրով կես տարվա ընթացքում: Այս պահի դրությամբ Ռուսաստանի տարածքում կացության պայմանների խախտման համար ՌԴ մեկնելու արգելքը 3 տարի է: Արգելքը կսահմանվի ինքնաբերաբար: «Առաջարկում եմ ավելի հեռուն գնալ: Օրինակ, 6-ամսյա ժամկետը խախտելու դեպքում, արգելել մուտքը 5 տարով, մեկ տարուց ավելի կացության ժամկետը գերազանցելու դեպքում՝ 10 տարով»,-ասել է Ռոմոդանովսկին Պետդումայում՝ ՌԴ-ում Տաջիկստանի քաղաքացիների կացության կարգի մասին համաձայնագրի վավերացման քննարկումների ժամանակ: Օրերս, ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է հարկադրել ներգաղթյալների դրամական փոխանցումները: Արտերկրում միգրանտների դրամական փոխանցումները հարկվում են: Ինչո՞ւ ենք մենք զրկվում այդ փողերից: Չէ որ նրանք այստեղ սոցիալական հարկեր չեն մուծում: Պետք է դա անել դրամական փոխանցումների միջոցով»,-ասել է նա: Ըստ Ժիրինովսկու, նաև պետք է հարկ սահմանել այն կանանց համար, որոնք Ռուսաստան եմ մեկնում ծննդաբերելու համար: «Մենք չենք կարող չընդունել ծննդկանին, դա անհետաձգելի օգնության շարքին է դասվում: Նրանք էլ օգտվում են դրանից, անվճար օգնություն են ստանում, ոչ մի բան չծախսելով սոցիալական կառույցի համար»,-ասել է նա: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքում հրապարակված տվյալների, 2012 թ. առաջին կիսամյակում ՀՀ 156 184 քաղաքացի է միգրացիոն հաշվառման կանգնել ՌԴ տարածքային մարմիններում, 2 701 ՀՀ քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն: 11 627-ը ստացել է ՌԴ-ում բնակվելու ժամանակավոր թույլտվություն, 9 673-ին տրվել է բնակվելու իրավունք: Հաշվետու շրջանում ՀՀ 31 000 քաղաքացի աշխատելու իրավունք է ստացել Ռուսաստանում, որից 47,30 տոկոսը շինարարության ոլորտում, 20,60 տոկոսը՝ ծառայությունների ոլորտում, 13,70 տոկոսը՝ տրանսպորտի ու կապի ոլորտում, 3,6 տոկոսը՝ մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |