Ռամիլ Սաֆարովը այդպես էլ չզղջած կատարածի համար18 ապրիլի 2006 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Բուդապեշտի քաղաքային դատարանի վերջին նիստին հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը այդպես էլ չզղջած կատարածի համար: Այդ մասին Երեւանում կայացած մամալո ասուլիսի ժամանակ հայտարարել է իրավաբան Նազելի Վարդանյանը: Նրա խոսքերով, Սաֆարովը բացատրել է հանցագործությունը նրանով, որ «կորցրել է ինքնատիրապետումը»:Միեւնույն ժամանակ նա նշել է, որ հայկական կողմի պաշտպանությունը ավելի գրագետ էր կառուցված, քան ադրբեջանականը: «Մենք ի սկզբանե հրաժարվեցինք գործի քաղաքականացումից եւ դիտարկում էինք այն միայն իրավական հարթությունում: Ադրբեջանական կողմը անընդհատ խոսում էր սպանության քաղաքական ենթատեքստի, պատերազմի, Ադրբեջանի հնագույն մշակույթի մասին, որը տարբերվում է եվրոպականից: Այդ ամենի կապակցությամբ, դատավոր Անդրաշ Վաշկուտին նկատեց, որ չի ճանաչում մի երկիր, որի մշակույթը թույլ է տալիս անմարդկային մարդասպանություն»,- ընդգծեց Վարդանյանը: «Կատարվածը դաժան անմարդկային եւ նախապես ծրագրված սպանություն էր ազգային հողի վրա, որը ուղղված էր ոչ միայն Հայաստանի, այլեւ Հունգարիայի դեմ»,- ցիտել է Նազելի Վարդանյանը դատախազ Վերոնիկա Կիշի բառերը: Ինչ վերաբերում է բողոքարկմանը, ապա հունգարական օրենքների համաձայն, այն կարելի է տալ դատավճռի հրապարակումից երեք օր հետո: «Վերաքննիչ դատարանը դատական գործընթացը դիտարկում է միայն փաստաթղթերի միջոցով: Եթե այն ինչ-որ բանով բավարարված է չէ, նոր դատավարություն է նշանակվում: Սակայան ես չեմ կարծում, որ դա հնարավոր է»,- ասել է Վարդանյանը: ![]() ![]() Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |