Հունգարական դատարանը վճիռ է կայացրել ոչ միայն Ռամիլ Սաֆարովի, այլեւ Ադրբեջանի նկատմամբ18 ապրիլի 2006 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հունգարական դատարանը վճիռ է կայացրել ոչ միայն Ռամիլ Սաֆարովի, այլեւ Ադրբեջանի նկատմամբ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Բուդապեշտի գործընթացում Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը հսկայական բարոյահոգեբանական եւ քաղաքկան կորուստ է կրել եվրոպական հանրության աչքերում: «2006 թվականի ընթացքում երկրորդ անգամ Ադրբեջանը զգուշացում ստացավ, որ միջնադարյան մտածողությանը Եվրամիությունում տեղ չկա: Չի կարելի ոչնչացնել հուշարձանները եւ սպանել: Այդպիսի ճանապարհով Ադրբեջանը Եվրամիության անդամ չի դառնա»,- ընդգծել է Դեմոյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |