Բրիտանացի զինծառայողները 6 տարի բանտում կանցկացնեն մզկիթում պայթյունի համար![]() 21 դեկտեմբերի 2013 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական բանակի երեք նախկին զինծառայողներ դեկտեմբերի 20-ին դատապարտվել են վեց տարվա ազատազրկման մզկիթում պայթյունի համար: Այդ մասին հայտնել է AFP-ն: Դատարանը մեղավոր է ճանաչել Սթյուարթ Հարնեսին ու Գևին Համփֆրիսին ռումբեր պատրաստելու ու պայթյուն կազմակերպելու մեջ: Վեց տարվա ազատազրկման է դատապարտվել նաև Դանիել Կրեսսին, որը մեքենայով նրանց հասցրել էր մզկիթի մոտ: Նրանք ինքնաշեն ռումբերը ներս են տարել Մեծ Բրիտանիայի արևելքում գտնվող Գրիմսբի քաղաքի իսլամական մշակութային կենտրոնը մայիսի 26-ին: Պայթյունի արդյունքում ներսում գտնվող մարդկանցից ոչ ոք չէր տուժել: Մզկիթը աննշան վնասվել էր: Քննության ժամանակ օգտագործվել է տեսադիտարկման տնային խցիկի տեսագրությունը, որը տեղադրված է եղել դատապարտվածներից մեկի տանը: Տեսանյութը գրանցել է ռումբը հավաքելու գործընթացը, հայտնում է Լենտա.ռու-ն: Պայթյունը կազմակերպվել էր բրիտանացի զինծառայող Լի Ռիգբիի սպանությունից մի քանի օր անց, որը տեղի էր ունեցել Լոնդոնում մայիսի 22-ին: Նրան դանակահարել էին նիգերիական ծագումով Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Մայքլ Ադեբոլաջոն ու Մայքլ Ադեբովալեն: Հանցագործությունը տեղի էր ունեցել փողոցում, բազմաթիվ վկաների աչքի առաջ, իսկ իրենք ծայրահեղականները տեսաուղերձ էին տեսագրել՝ բացատրելով իրենց արարքը վրեժով Իրաքում ու Աֆղանստանում մահմեդականների մահվան համար: Նրանք հայտարարել էին, որ «իսլամի զինվորներ են»: Դեկտեմբերի 19-ին ատենակալների ժյուրին նրանց մեղավոր ճանաչեց Լի Ռիգբիի սպանության համար: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |