Հոմսում և Հալեպում 35 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ23 դեկտեմբերի 2013 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Պայթուցիկով ավտոմեքենան պայթել է դպրոցի մոտ սիրիական Հոմսում, ահաբեկչության զոհ է դարձել 10 մարդ, այդ թվում 5 դպրոցականներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը AP վրա հղումով: Պայթյունը տեղի է ունեցել դպրոցի շենքի մոտ Ում Ալ Ամեդ բնակավայրում: Իսկ Հալեպում գնդակոծության հետևանքով 25 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ըստ իրավապաշտպան Syrian Observatory for Human Rights-ի, Սիրիայի ՌՕՈւ ինքնաթիռները ռմբակոծել են Հալեպի շուկան: Զոհվածների թվում 6 երեխա կա, 17 մարդ կրիտիկական վիճակում է: «Տասնյակ մարդիկ սպանվել են կամ վիրավորվել»,-մեջբերում է կազմակերպության հայտարարությունը France Press-ը: Սիրիական իշխանություններն ու զինվորականները չեն մեկնաբանել գնդակոծությունը: Վերջերս Հալեպը դարձել է մարտական գործողությունների ասպարեզ կառավարական ուժերի ու զինյալների միջև: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Այս շաբաթ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հրապարակել է Լոնդոնի Ծայրահեղականության ուսումնասիրության միջազգային կենտրոնի տվյալները, որոնց համաձայն 2011թ. մարտին սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր զոհվել է շուրջ 11 հազար գրոհային աշխարհի գրեթե 70 երկրներից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |