Ցեղասպանությունը հանցագործություն է ողջ մարդկության դեմ եւ այն շարունակվում է այսօր ընդդեմ բոլորի18 ապրիլի 2006 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Այլ ազգությունների եւ դավանանքի ականատեսների հիշողությունները սերտորեն միահյուսված են իրար, հաճախ կրկնում եւ լրացնում են իրար: Այս ամենն ասում է լոկ մեկ բանի մասին` 1915 թվականին Արեւմտյան Հայաստանի տարածքում հրեշաբար կոտորվել է գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը, որի համար Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի: Այդ մասին Մոսկվայում հայ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իտալացի պատմաբան Ջովաննի Գուայտան` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ճիչ Արարատից. Արմին Վեգները եւ Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակը: Ներկայումս նա ավարտում է այդ ողբերգական իրադարձությունների եւս մեկ ականատեսի` արաբ Ֆաիզ էլ Հուսեյնի մասին պատմող գիրքը: «Ցեղասպանությունը հանցագործություն է ողջ մարդկության դեմ եւ այն շարունակվում է այսօր ընդդեմ բոլորի, այդ թվում նաեւ իմ դեմ, քանի որ մինչ այժմ չի ճանաչվել: Սակայն ես որպես պատմաբան համոզված եմ, որ այդ հարցը կարող է լուծվել: Այսպես թե այնպես, կրոնական պատճառաբանությունը թուրքական իշխանությունների համար լոկ քողարկում էր Ցեղասպանություն գործելու համար»,-նշել է իտալացի պատմաբանը: Նրա կարծիքով, եթե Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվեր, այսօր շատ բան այլ կլիներ, մասնավորապես, չէին ոչնչացվի Ջուղայի եւ Ջավախքի հուշարձանները: Անդրադառնալով ժամանակակից թուրք երիտասարդությանը` Գուայտան նշել է, որ երիտասարդների 80 տոկոսը չափազանց տգետ է, եւ նրանց հեշտ է կառավարել կամ ինչ-որ բան ներշնչել: «Կան նրանց թվում նաեւ ոչ քիչ ֆանատ-ծայրահեղականներ, որոնք թուրքական բռնապետության ծնունդ են: Սակայն ես պետք է ասեմ, որ հայկական հարցը միշտ մեծ հետաքրքրություն է առաջացնում երիտասարդ թուրքերի մոտ»,-ասել է նա: Իտալացի պատմաբանը իրատեսության կոչով է դիմել հայ ժողովրդին: «Ողջ աշխարհի հայությունը պետք է միասնական կարծիքի կա Ցեղասպանության վերաբերյալ, այդ գերխնդրի լուծման հնարավորության մասին եւ, կարեւորը, այն մասին, որ պետք է հույսը դնել սեփական ուժերի վրա: Եվ եթե ես հայ լինեի, ես նախ եւ առաջ կպնդեի, որ որպես փաստացի փոխհատուցում Հայաստանին վերադարձվի Արարատ լեռը: Դա, իհարկե, չափազանց կարեւոր փաստ է, սակայն առաջին հերթին դա Ցեղասպանության ճանաչման հարց է, հետո միայն` փոխհատուցման: Իտալացի պատմաբանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության մասին եզակի մուլտիմեդիական սկավառակի շնորհանդեսը, որը պարունակում է նյութեր 1915 թվականի իրադարձությունների մասին, ներառյալ լուսնկարչական եւ տեսաարխիվային նյութեր, զոհերի վկայություններ եւ արտերկրյա հետազոտողների հոդվածներ, հաղորդում է Ռուսաստանի Հայերի միությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն իրավունք ունի պահանջելու, որ ՀՀ սահմանադրության դրույթները փոխվեն Դա պատասխան է ՀՀ ԱԳՆ այն հայտարարությանը, որով Սահմանադրությունը փոխելու պահանջը որակվում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին Օ'Բրայենը կժամանի ՀՀ՝ քննարկելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մշակման ընթացքը Նա նաև կհանդիպի գործարար շրջանակների հետ ՀՀ-ն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ Հատկացված երկու թափուր տեղի համար ներկայացված էին երեք երկրի թեկնածուներ Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին Պետրակովը իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ |