Վ. Օսկանյանը եւ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը քննարկել են Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման ճանապարհները

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում ծավալվեց շահագրգիռ եւ մանրամասն զրույց դինամիկ կերպով զարգացող երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ եւ հեռանկարային հարցերի շուրջ: Կողմերը մանրամասն կանգ առան Հարավային Կովկասի զարգացումների, մասնավորապես առկա հակամարտությունների կարգավորման ուղիների, ինչպես նաեւ տրանսպորտային ցանցի վերականգնման հնարավորությունների վրա` այդ հարցում ընդգծելով խաղաղ եւ բանակցային լուծումների կարեւորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ առնչվող հարցերը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---