Ադրբեջանցի իսլամիստները դեմ են ամանորյա տոներին24 դեկտեմբերի 2013 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իսլամական կուսակցությունը դիմել է Կովկասի մահմեդականների վարչությանը՝ կոչ անելով հրաժարվել դեկտեմբերի 31-ին տոնական ամանորյա միջոցառումների անցկացումից և ընդհանրապես չդիմավորել Նոր տարին: Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, այս տարի դեկտեմբերի 31-ին է նշվում մարգարե Մուհամմեդի մահվան տարելիցը: Ուստի մահմեդականներն առաջարկել են «նշել այդ օրն որպես սգո օր», հեռուստատեսությունում սահմանափակել տոնական շոուները, փոխարենը «տեղ հատկացնելով քարոզների ու աստվածաբանների զրույցներին»: Իսլամական կուսակցությունը դեմ է նաև մարտի 8-ին միջազգային կանանց օրը նշելուն: Կուսակցությունը հայտարարել է, որ «այդ տոնը գնալով ավելի է տարածվում, թեև իսլամական աշխարհում կանանց օրը համարվում է մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի ծննդյան օրը»: Ադրբեջանում իսլամ է դավանում բնակչության 90 տոկոսը, սակայն իսլամական կուսակցությունը պաշտոնապես գրանցված չէ, նրա առաջնորդներն անցյալում դատապարտվել են տարբեր հանցագործությունների համար: Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրը նշվում է իսլամական օրացույցով սաֆար ամսվա 28-ին: Այս տարի այդ օրը համընկնում է դեկտեմբերի 31-ի հետ: Իսլամում տոները շարժական են և նշվում են ըստ լուսնի օրացույցի: Ադրբեջանի Իսլամական կուսակցությունը հիմնադրվել է 1991 թվականին, իսկ պաշտոնապես գրանցվել է 1992-ին: Սակայն 1995 թվականին նրա գրանցումը չեղյալ համարվեց, և թեև կուսակցությունը չարգելվեց, սակայն պետական գրանցում այլևս չստացավ: 1992-1995 թթ. կուսակցությունը հանդես էր գալիս Իրանի հետ սերտ հարաբերությունների հաստատման օգտին, մերժում էր պանթուրքիզմը, համարելով այն վտանգավոր և անիրական: Կուսակցությունը նաև հայատյաց է, ինչպես նաև դեմ է ամերիկացիներին, հրեաներին և եվրոպական կողմնորոշմանը: Կուսակցությունը սատարում է «Հեզբոլլահին»: Կուսակցության առաջնորդն է Մովսում Սամեդովը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |