Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» ֆիլմը ցուցադրվել է PBS 348 հեռուստաալիքներով18 ապրիլի 2006 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» ֆիլմը ապրիլի 17-ին ցուցադրվել է PBS-ի 348 հեռուստաալիքներով: Ֆիլմի ցուցարդրությունից առաջ հայտարարվել էր, որ ֆիլմի նկարահանումներին աջակցել են բազմաթիվ հայկական կազմակերպություններ եւ ընտանիքներ: Մեկժամանաոց վավերագրաման ֆիլմը պատմում է Թուրքիայում հայերի զանգվածային ոչնչացման մասին 1890-ական թվականներին Աբդուլ Համիդի իշխանավարության ժամանակ: Վերաբնակեցման պատրվակով 1915 թվականին հայերին ոչնչացնում էին կենտրոնական իշխանության որոշմամբ եւ հրամանով: Երիտթուրքերի ղեկավարները` Էնվեր-փաշան, Թալաաթ փաշան եւ Ջեմալ-փաշան կանգնեցին դատարանի առջեւ եւ մեղավոր ճանաչեցին իրենց հայերի հանդեպ ցեղասպանություն իրագործելու համար եւ դատապարտվեցին մահապատժի: Նշվում է, որ հայերի կոտորածը որակվում է որպես Ցեղասպանություն: Ֆիլմում իրենց տեսակետներն են հայտնում ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի դասախոս Թաներ Աքչամը, Միչիգանի համալսարանի դասախոս Ֆաթմա Մյուգե Գոյչեկը, պատմաբան Հալիլ Բերքթանը, որոնց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում տարբերվում է թուրքական պետության պաշտոնական տեսակետից: Ներկայացվել են նաեւ Ստամբուլի եւ Արեւելյան Անատոլիայի շարքային քաղաքացիների կարծիքները, որոնք քրդերեն եր թուրքերեն փոխանցում են պապերից լսածը, ընդգծելով, որ դա հենց կոտորած է եղել: Իսկ թուրք երիտասարդները նշում են, որ Թուրիքայի պատմության մեջ, որը նրանք գիտեն, չկան տեղեկություններ Հայոց ցեղասպանության մասին, եւ «թուրք ժողովուրդը Ցեղասպանություն գործած ժողովուրդ չէ»: Միեւնույն ժամանակ PBS-ի հեռուստաալիքների 65 տոկոսը ֆիլմի ցուցադրությունից հետո հեռարձակել են «կլոր սեղան» մի կողմից Պիտեր Բալաքյանի եւ Թաներ Աքչամի,. մյուս կողմից` Ցեղասպանության փաստը ժխտող Օմեր Թուրանի եւ Ջասթին ՄաքՔարտիի հետ: Հիշեցնենք, որ տասնյակ հազարավոր հայեր ինչպես Ամերիկայից, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներից կոչ էին արել PBS-ին եւ նրա բաժանմունքներին չհեռարձակել «կլոր սեղանը», ընդգծելով, որ այդ փաստի իրողությունը չի կարող վիճակվել, հաղորդում է թուրքական «Մարմարա» թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |