«Հայաստանում ադրբեջանական ինքնավարություն ստեծելու» պահանջն անլուրջ է

PanARMENIAN.Net - Ոչ մի նոր բան Ադրբեջանում չեն կարողանում մտածել, եւ «Հայաստանում ադրբեջանական ինքնավարություն ստեդծելու» պահանջը անլուրջ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար, պատմաբան Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքերով, նման մարտավարություն էր կիրառում Թուրքիան անցյալ դարի 50-60-ական թվականներին, երբ Փոքր Ասիայի հայկական եւ հունական մշակութային հուշարձանները հայտարարվում էին օսմանյան հուշարձաններ եւ տարածքներ, իսկ քրդերին անվանում էին լեռնեցի թուրքեր: «Բնական է, որ համաշխարհային հանրությունը դա լուրջ չընկալեց, եւ Թուրքիան, լրջորեն վերաբերվելով աշխարհի կողմից չընկալված լինելուն, հրաժարվեց իր տարածքում բնակվող ժողովրդների օսմանացումից: Այժմ այդ ուղիով գնում է Ադրբեջանը, չհասկանլով, որ աշխարհը վաղուց փոխվել է եւ նման հայտարարությունները տարակուսանքից բացի, ուրիշ ոչինչ չեն կարող առաջացնել»,-նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:



Լեւոն Մկրտչյանը հաղորդեց նաեւ, որ ներկայումս Դաշնակցություն խմբակցությունը Հայաստանի խորհրդարան է ներկայացրել «1931-1949թթ. բռնադատված եւ արտաքսված հայրենադարձ հայերի արդարացման մասին» օրինագիծը:



Հիշեցնենք, որ «Ադրբեջանի ուղին» քաղաքական շարժումը նախաձեռնող խումբ է ստեղծել «1948-53թթ. եւ 1988 թվականին Հայաստանից արտաքսված արեւմտայն ադրբեջանցիների հայրենի վայրերը վերադառնալու եւ կոմպակտ բնակության վայրերում ինքնավարություն տրամադրելու» նպատակաով:
 Ուշագրավ
---