Երևանի հետ «ճանապարհային քարտեզ» ստորագրելուց առաջ Նազարբաևը պարզաբանումներ է պահանջում Ղարաբաղի վերաբերյալ![]() 24 դեկտեմբերի 2013 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», բայց հատուկ կարծիքով. նա նախևառաջ պահանջում է բացատրել Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորված ՄՄ սահմանի հարցը: Այս մասին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Հայաստանի վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» հիմնականում համաձայնեցված է, կարծում եմ, այն կարելի է ընդունել: Միևնույն ժամանակ բաց է մնում հարցը, թե որտեղ է լինելու Հայաստանում Մաքսային միության սահմանը՝ պայմանավորված ղարաբաղյան հակամարտությամբ: Ուստի մեր պաշտոնակիցների հետ միասին կստորագրենք «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, որը կշարադրվի»,- ասել է Նազարբաևը: Նա հույս է հայտնել, որ փաստաթղթի համաձայնեցման ընթացքում փորձագետները կգտնեն հարցի լուծումը: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստն է երկրների ղեկավարների մակարդակով: Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազաստանի նախագահները քննարկում են Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև մինչև 2015 թ. հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական միության կազմավորման աշխատանքների ընթացքը: Քննարկվելու են նաև եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Ղրղզստանի ու Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզների» նախապատրաստման ու իրականացման հարցերը: ՀՀ պատվիրակությունը գլխավորում է նախագահ Սերժ Սարգսյանը: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ ճանապարհային քարտեզը պիտի ստորագրվի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում: Հղումներ թեմայով. ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |