Ապրիլի 20-ին Հայաստան կժամանի Եվրամիության Եռյակի պատվիրակությունը19 ապրիլի 2006 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան կժամանի Եվրոպական միության Եռյակի պատվիրակությունը` Ավստրիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Հանս Վինկլերի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված են Հայաստանում Ավստրիայի եւ Ֆինլանդիայի դեսպանները, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը, Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ խորհրդի ներկայացուցիչները: Հայաստանում գտնվելու ընթացքում նախատեսված են ԵՄ եռյակի հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագաh Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |