Երկու թուրք նախարար հրաժարական են տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով![]() 25 դեկտեմբերի 2013 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի էկոնոմիկայի և ներքին գործերի նախարարներ Զաֆեր Չաղլայանն ու Մուամմեր Գյուլերը, որոնց անունները շրջանառվում են կոռուպցիոն սկանդալի առնչությամբ, հրաժարական են տվել, գրում է Hurriyet Daily News-ը: Զաֆեր Չաղլայանը հայտարարել է, որ այդ որոշումը կայացրել է, որպեսզի բացահայտվեն կոռուպցիոն սկանդալի մանրամասները: Ըստ թուրքական օրենսդրության, նախարարներին պատասխանատվության կանչելու համար, հարկավոր է զրկել նրանց անձեռնմխելիությունից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական դատարանը դիմել է խորհրդարանին համապատասխան հարցումով կոռուպցիոն սկանդալի մասնակիցների վերաբերյալ: Սկանդալի մեջ ներքաշված են ևս երկու նախարարների՝ քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի և եվրաինտեգրման նախարար Էգեմեն Բաղիշի անունները: Վարչապետ Էրդողանն այժմ գտնվում է Պակիստանում: Թուրքիայում խոշոր կոռուպցիոն սկանդալ է: Թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացրել Ստամբուլում և Անկարայում, որի արդյունքում ձերբակալվել է 56 մարդ, այդ թվում գործարարներ և որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը: Կառավարության կազմը կարող է փոխվել, ասել է նախագահ Աբդուլլահ Գյուլը, հայտնում է TRT Haber-ը: Ըստ նրա, այդ հարցը կլուծվի վարչապետի Պակիստանից վերադառնալուն պես: Նա նաև նշել է, որ Թուրքիայում քննությունն ու դատարանն ազատ են, որոնք շուտով որոշում կկայացնեն: «Եթե երկրում կա կոռուպցիա, դա հնարավոր չէ թաքցնել»,-ասել է Գյուլը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |