Հայոց ցեղասպանությունը վերապրած կնոջը Լաս Վեգասում հուշարձան է կանգնեցվել![]() 25 դեկտեմբերի 2013 - 16:08 AMT PanARMENIAN.Net - «Հարի Դերացուն իր կնոջ Դորիսի հետ ապրում է Լաս Վեգասի Ծագող արևի պողոտայում: Չնայած հանգիստ և խաղաղ կյանքին, նա հիշում է իր մոր պատմած ողբերգական պատմությունները, որը մազապուրծ է եղել Հայոց ցեղասպանության ժամանակ: Մոր հիշատակին նա միջոցներ է նվիրաբերել կոտորածի զոհ դարձած բոլոր կանանց հիշատակը հավերժացնող հուշարձանի համար»,- գրում է Las Vegas Review Journal reports: Նա պատմել է, որ կնոջ հետ ճանապարհորդել է աշխարհով մեկ և եղել հայկական կենտրոններում: «Ոչ մի տեղ չտեսանք վերապրած կանանց հուշարձան և որոշեցի այսպիսով հարգանքի ու սիրո տուրքս մատուցեմ մորս»,- ասել է նա: Լաս Վեգասում կանգնեցված հուշարձանի հեղինակը Ռոման Գալստյանն է: Դերացուն ծնվել է Հալեպում, որտեղ ապաստան էին գտել Հայոց ցեղասպանությունից փրկված հայերը: Լաս Վեգաս նա տեղափոխվել է 28 տարի առաջ ԱՄՆ Արևելյան ափից: Այստեղ նա դարձել է տեղի հայ համայնքի անդամը: «Վերապրած մայրը» հուշարձանը տեղադրվել է Լաս Վեգասի հայկական Սբ Կարապետ եկեղեցու մուտքի մոտ և օծվել է ՀԱԵ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանի ձեռամբ: Եկեղեցին կառուցվել է 1994 թվականին: 1988 թ. Հարի Դերացուն հիմնեց Լաս Վեգասի Հայ-ամերիկյան մշակութային կենտրոնը, որը 60 ակտիվ անդամ ունի: Ամեն տարի ապրիլի 24-ին կենտրոնի անդամները, ինչպես ողջ հայությունը, նշում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Photo: Las Vegas Review Journal Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |