ԱՀ ԱԳՆ. Բաքուն շահագրգռված է շարունակել Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները19 ապրիլի 2006 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը պաշտոնապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկներ չի ստացել Վաշինգտոնից: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմին չի տրամադրվել որեւէ պաշտոնական փաստաթուղթ կամ նախագիծ նոր առաջարկների վերաբերյալ: «Առաջարկվել են կոնկրետ գաղափարներ Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ստեծելու վերաբերյալ ռազմական հակամարտության ավարտին»,-հայտարարել է նա: Ինչպես նշել է ԱՀ փոխարտգործնախարարը, «Ադրբեջանի տարածքների ազատագրումն» առաջին քայլը կլինի հակամարտության կարգավորման ճանապարհին: Ադրբեջանը, հայտարարել է նա, պատերազմի կողմնակից չէ: «Մենք շահագրգռված ենք շարունակել խնդրի լուծմանն ուղղված խաղաղ բանակցությունները»,-նշել է դիվանագետը: Անդրադառնալով վերջերս հաճախակի դարձած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներին` ադրբեջանցի դիվանագետն ընդգծել է, որ մեծ առաջընթաց չի ակնկալում այդ հանդիպումներից: Առաջիկայում համանախագահները կայցելեն Երեւան, իսկ ավելի ուշ` Բաքու, հաղորդում է դիվանագետը: «Նրանց հանդիպումների գլխավոր նպատակն է շարունակել որոշել հետագա քայլերը Ռամբույեի հանդիպումից հետո»,-ասել է Ա.Ազիմովը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |