Հակամենաշնորհային մարմինը 2013-ին տնտեսվարողներին տուգանել է 132 մլն դրամով![]() 25 դեկտեմբերի 2013 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ամփոփել է 2013 թվականի արդյունքները: Մասնավորապես, անցնող տարում հայտնաբերվել են համաձայնեցված հակամրցակցային քաղաքականության դեպքեր պետգնումների ոլորտում: Այդպես, տուգանվել է 8 ընկերություն, որից 3-ը՝ «Երեքնուկը», «Ամարաս Յուսը» և «Սեար գրուպը» մանկատների, ծերանոցների, գիշերօթիկ դպրոցների համար պետգնումների ոլորտում համատեղ համաձայնեցված հակամրցակցային քաղաքականության համար ընդհանուր առմամբ տուգանվել են 45 մլն դրամով: Այդ ընկերություններում անցկացված ստուգումների տվյալները կուղարկվեն ֆինանսների նախարարություն, որից, հետո, ըստ օրենսդրության, վերոնշյալ ընկերությունները մեկ տարով կզրկվեն պետգնումներին մասնակցելու իրավունքից: Անցյալ տարի այդ նույն երեք ընկերությունները տուգանվել էին հանձնաժողովի կողմից մանկատներին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու համար: 2013թ. ՏՄՊՊՀ–ն բացահայտել է նաև գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր դեղորայքի, տրանսպորտի ներկրման, ֆիքսված հեռախոսակապի, միջտարածաշրջանային ուղևորափոխադրումների շուկայում, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: ՏՄՊՊՀ-ն 2013 թ. տուգանել է տնտեսվարող սուբյեկտներին 132 մլն դրամով, 2012 թ. ՏՄՊՊՀ-ն տուգանել է տնտեսվարող սուբյեկտներին մոտ 244 մլն դրամով, ինչը 34 տոկոսով պակաս է 2011 թ. ցուցանիշից։ ՏՄՊՊՀ-ն 2014 թ. կուժեղացնի ռիսկային շուկաների վերահսկողությունը, հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ամփոփիչ ասուլիսում: «2014 թ.–ին ՏՄՊՊՀ–ն կաշխատի նաև այլ ուղղություններով, սակայն դեռ չենք ցանկանում ներկայացնել այդ ուղղությունները` ելնելով մեր աշխատանքի արդյունավետությունն ապահովելու ձգտումից», –ասաց Շաբոյանը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |