Պուտինը տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել ՌԴ-ում26 դեկտեմբերի 2013 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Հասարակական կարծիքի հետազոտությունների համառուսաստանյան կենտրոնի վարկանիշի առաջատարը մեծ խզումով դարձել է ՌԴ նախագահը: Հարցման մասնակից ռուսաստանցիների 44 տոկոսը Վլադիմիր Պուտինին է ճանաչել տարվա քաղաքական գործիչ: 8 տոկոսով երկրորդ հորիզոնականում է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իսկ երրորդ տեղում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Անցյալ տարի ևս Վլադիմիր Պուտինն էր ճանաչվել տարվա քաղաքական գործիչ, այն ժամանակ նա հավաքել էր ձայների 54 տոկոսը: 2012 թվականին երկրորդ տեղում էր Դմիտրի Մեդվեդևը 16 տոկոսով: Սերգեյ Շոյգուն եզրափակում էր առաջատարների եռյակը 13 տոկոսով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նման հետազոտության արդյունքներն ավելի վաղ հրապարակել էր նաև «Հասարակական կարծիք» հիմնադրամը: Հիմնադրամի հարցման մասնակիցների 32 տոկոսը Պուտինին է նշել առաջին հորիզոնականում ռուսաստանցի քաղաքական ու հասարակական գործիչների ցանկում, որոնց նրանք կանվանեին տարվա մարդ: Տարվա անձանց տասնյակում են հիմնադրամի վարկածով նաև Սերգեյ Շոյգուն, Վլադիմի Ժիրինովսկին, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, «Քաղաքացիական պլատֆորմի» և Կոմկուսի առաջնորդներ Միխայիլ Պրոխորովն ու Գենադի Զյուգանովը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Մոսկվայի քաղաքապետի նախկին թեկնածու Ալեքսեյ Նավալնին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |