Հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակը կկազմի 14 հազար դրամ26 դեկտեմբերի 2013 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2013թ. շուրջ 31 հազարի փոխարեն 2014թ. կկազմի շուրջ 36 հազար դրամ: Կաճեն նաև շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին վճարվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի չափերը (միջին չափը 16 հազար 400-ի փոխարեն կկազմի շուրջ 17 հազար 500 դրամ): Զինվորական կենսաթոշակի չափերի հերթական բարձրացումը նախատեսվում է 2014թ. հուլիսի 1-ից: Հաջորդ որոշմամբ կառավարությունը ծերության սոցիալական նպաստի չափը սահմանել է 14 հազար դրամ, հաշմանդամության սոցիալական նպաստի չափը` 14 հազարից (երրորդ խումբ) մինչև 19 հազար 600 դրամ (առաջին խումբ): Թաղման նպաստի չափը սահմանվել է 200 հազար դրամ: Արդյունքում 2014թ. հունվարի 1-ից կվճարվեն վերը նշված սոցիալական նպաստները, որոնց չափերը կլինեն այնքան, որքան կլիներ անձանց վճարվող սոցիալական կենսաթոշակի կամ թաղման նպաստի չափը: Ինչպես հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ներկայացնելով կենսաթոշակների հաշվարկի նոր կարգը 2014 թ., շուրջ 111 900 կենսաթոշակառուների համար թոշակը կբարձրանա 25 տոկոսով, 93 հազարի համար՝ 20 տոկոսով, 170 մարդու համար՝ 15-20 տոկոսով, և միայն թոշակառուների մի փոքր խմբի համար, որոնց թոշակը գերազանցում է 70 հազար դրամը, թոշակը կավելանա 3 տոկոսով: Ըստ վիճակագրական տվյալների, կենսաթոշակի միջին չափը 2012 թ. ավարտին կազմել է 29 689 դրամ: Հիմնական կենսաթոշակը 2012 թ. հունվարի 1-ից նախկին 10,5 հազար դրամի փոխարեն կազմեց 13 հազար դրամ: Այսօր կենսաթոշակառուները Հայաստանում 53 հազար են, 2013թ. 50,7 հազարի դիմաց: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Փաշինյան․ ՀԱՊԿ-ից առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը «Էլի դեռ կան մարդիկ, որոնք այս մասին պետք է դեռ հրապարակային ասեն»,-հավելել է նա Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են |