Յանուկովիչ. Ուկրաինայում կադրային փոփոխություններ են սպասվում26 դեկտեմբերի 2013 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ առաջիկայում երկրում արմատական փոփոխություններ են սպասվում, այդ թվում կադրային: «Հարգելի գործընկերներ, մենք առաջիկայում արմատական որոշումներ ենք կայացնելու, այդ թվում, ինչպես ասացի, նաև կադրային»,-ասել է Ուկրաինայի նախագահը Ռեգիոնների խորհրդի նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ուկրաինան ռուսական գազի դիմաց կվճարի 268,5 դոլար 1000 խմ համար: Այժմ Ուկրաինան վճարում է 400 դոլար: Բացի այդ, Ռուսաստանը Ուկրաինայի կառավարության արժեթղթերում կտեղաբաշխի իր ռեզերվներից 15 մլրդ դոլար Ազգային բարեկեցության հիմնադրամից: Առաջին դրամական փոխանցումը 3 միլիարդ դոլարի չափով արդեն կատարվել է: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը: Այդ հարցերի կարգավորումից հետո նախագահը խոստացավ կրկին վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին: Դա էլ պատճառ դարձավ Կիևի կենտրոնում բողոքի ցույցերի համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |