Օբաման ստորագրել է փոխզիջումային բյուջեն![]() 27 դեկտեմբերի 2013 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է երկու տարվա համար կազմված բյուջեն, որը կազմվել է հանրապետական և ժողովրդավարական կուսակցությունների բանակցությունների արդյունքում: Ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս խուսափել պետական հաստատությունների աշխատանքի հերթական կասեցումից 2014 թ. հունվարին, հայտնում է BBC-ին: Բյուջեի նախագիծը, որի շուրջ քիչ չեն վեճերը, դեկտեմբերի 18-ին հավանություն ստացավ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում, հայտնում է interfax.ru-ն: Կողմ քվեարկեց 64 սենատոր, «դեմ»՝ 36-ը: Օրինագիծը մասնակիորեն վերականգնում է ծախսերը և թույլ է տալիս խուսափել կառավարության ֆինանսավորման նոր կասեցումից 2014 թվականի հունվարի 15-ից, երբ լրանում է բյուջեի վերաբերյալ հոկտեմբերյան պայմանավորվածությունների ժամկետը: Ըստ օրինագծի, ծախսերի ընդհանուր մակարդակը ընթացիկ ֆինանսական տարում կկազմի 1,01 տրլն դոլար, ինչը 967 մլրդ դոլարով ավելի է, քան նախատեսված է բյուջեի մասին օրենքով: Բյուջեն ընդունվել է բյուջետային պակասուրդը 23 մլրդ դոլարով առաջիկա 10 տարում կրճատելու ծրագրի շրջանակներում: 2 տարում ծախսերի աճը 63 մլրդ դոլարով կհատուցվի եկամուտների աճով 85 մլրդ դոլարով այլընտրանքային միջոցների հաշվին: Այդ միջոցները նախատեսում են ավելի բարձր տուրքեր ավիաչվերթների անվտանգության համար, Medicare ծրագրի շրջանակում բժշկական ծառայությունների մատակարարների ֆինանսավորման կրճատում, նվազ շռայլ կենսաթոշակային արտոնություններ պետծառայողների ու զինվորականների համար: Պաշտպանական ծախսերի վերին շեմը կկազմի 526,8 մլրդ դոլար տարեկան, հայտնում է Bloomberg.-ը: Միջազգային ռազմական գործողությունների համար, ներառյալ գործողություններն Աֆղանստանում, կհատկացվի 80,7 մլրդ դոլար: Ըստ փորձագետների, այն փաստը, որ երկրի երկու քաղաքական ուժերին հաջողվել է մասնակիորեն պայմանավորվել, չի նշանակում, թե Վաշինգտոնւմ համաձայնության շրջան է: Բյուջետային պայմանավորվածությունները չեն լուծում պետպարտքի բարձրացման խնդիրը, որն ամբողջ սրությամբ ի հայտ կգա 2014-ի փետրվարին: Բոլոր փաստաթղթերն ԱՄՆ նախագահը ստորագրել է Հավայան կղզիներում, որտեղ նա անց է կացնում Սուրբ Ծննդյան արձակուրդներն ընտանիքի հետ: Ըստ քաղաքագետների, անցնող տարին թերևս ամենածանրն էր ԱՄՆ նախագահի համար: Այն նշանավորվեց կոշտ քննադատությամբ Օբամայի առաջարկած առողջապահական համակարգի վերաբերյալ, մշտական առճակատմամբ Կոնգրեսում և թեժ բանավեճերով միգրացիոն քաղաքականության ու զենք կրելու իրավունքի շուրջ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |