Ամերիաբանկը խրախուսում է անկանխիկ գործարքները![]() 27 դեկտեմբերի 2013 - 23:41 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը հիմք ընդունելով «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի և MasterCard ընկերության համատեղ խրախուսական ծրագիրը` նոյեմբերի 1-ից 30-ը քարտային արշավ էր կազմակերպել` ուղղված MasterCard քարտատերերին: Ամերիաբանկի Maestro, MasterCard Standard և MasterCard Gold քարտապաններն այդ ժամանակահատվածում կատարելով անկանխիկ 30 և ավելի գործարք 300 հազար և ավելի դրամի չափով, պլանշետ շահելու հնարավորություն են ստացել: Արդյունքում, պարզ դարձավ, որ Ամերիաբանկի քարտապանների շրջանում ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր, մասնավորապես, արշավի ընթացքում MasterCard-ով կատարված գործարքների միջին ամսական քանակն ավելացել է մոտ 8 տոկոսով: Արշավի արդյունքում 14 քարտապան մրցանակ է ստացել: Ընթացիկ տարվա 11 ամսվա կտրվածքով Ամերիաբանկի բոլոր տիպի քարտերով կատարված գործարքների ծավալն աճել է 23 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, իսկ գործարքների քանակը` մոտ 45 տոկոսով: Այժմ բանկի անկանխիկ գործարքների քանակը կազմում է ընդհանուր գործարքների մոտ 32 տոկոսը, այն դեպքում, երբ ՀՀ բանկային համակարգում այդ մասնաբաժինը հասնում է մոտ 17 տոկոսի, իսկ Ամերիաբանկի անկանխիկ գործարքների ծավալն ընդհանուր գործարքների ավելի քան 32 տոկոսն է, բանկային համակարգում՝ մոտ 10 տոկոսն է: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007-ից նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի ունի: Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |