Բաքուն կարեւոր նշանակություն է տալիս ղարաբաղյան հարցի նկատմամբ «մեծ ությակի» ուշադրությանը

PanARMENIAN.Net - «Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի նկատմամբ «մեծ ությակի» ուշադրությանը»,- ապրիլի 19-ին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը` մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է մտցվել «մեծ ությակի» առաջիկա հանդիպման օրակարգ, որը անցնելու է Սանկտ-Պետերբուրգում: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հարցի բարձրացումը «մեծ ությակի» ուշադրության մակարդակի քաղաքական ազդեցություն կարող է ունենալ դրա կարգավորման վրա: Բացի այդ, ությակի անդամ երկրների տնտեսական ռեսուրսների տեսանկյունից, նրանց աջակցությունը անհրաժեշտ է նաեւ օկուպացված տարածքների ազատագրումից հետո դրանց ենթակառուցվածքի վերականգնման համար, գտնում է ԱՀ փոխարտգործնախարարը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---