Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ ԱԽ հերթական բանաձևը Սիրիայի վերաբերյալ![]() 9 հունվարի 2014 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ ԱԽ անդամները մեկ ամսում արդեն երկրորդ անգամ չեն կարողացել համաձայնեցնել Սիրիային վերաբերող հայտարարության նախագիծը: Ինչպես հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին դիվանագիտական աղբյուրը համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում, փաստաթղթի ընդունման նախաձեռնողը, որտեղ առաջարկվում էր դատապարտել միայն Սիրիայի իշխանությունների գործողությունները, Մեծ Բրիտանիան է: Ըստ զրուցակցի, փաստաթղթի վրա աշխատելիս ՌԴ պատվիրակությունը «մատնանշեց հայտարարության նախագծի անհավասարակշիռ բնույթը» և առաջարկեց փոփոխություններ կատարել, մասնավորապես, պնդելով, որ հիշատակվեն նաև ընդդիմության հանցագործությունները: «Սակայն, հեղինակները դեմ եղան դրան, և մեկ օր անց նախագիծը հանվեց քննարկումից»,-ասել է դիվանագետը: Դեկտեմբեի 18-ին հայտարարության նմանատիպ նախագծի առաջարկով հանդես եկավ ԱՄՆ-ն: Հայտարարության նախագիծը հիմնականում կառուցված էր ԶԼՄ-ների հաղորդագրությունների ու անանուն «իրավապաշտպանների» տեղեկությունների վրա, ասվում էր, որ Հալեպում Սիրիայի իշխանություններն ամեն տեսակի զինամթերք են օգտագործել, այդ թվում «Սկադ» տիպի հրթիռներ: Ինչպես հետագայում հայտնեցին ՌԴ ԱԳՆ-ում, ամերիկյան կողմին առաջարկվեցին «մի շարք կառուցողական ուղղումներ փաստաթղթի տեքստում, այն ավելի հավասարակշռված դարձնելու նպատակով»: Սակայն, դրանք չընդունվեցին և հայտարարության նախագիծը հանվեց քննարկումից: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |