Դինքի գործով ձերբակալվածներին հարցաքննելուց հետո ազատ են արձակել

Դինքի գործով ձերբակալվածներին հարցաքննելուց հետո ազատ են արձակել

PanARMENIAN.Net - Հունվարի 8-ին Տրաբզոնում «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի գործով ձերբակալված Օսման Հայալն ու Զեյնել Աբիդին Յավուզը ազատ են արձակվել հարցաքնությունից հետո: Ինչպես գրում է Radikal-ը, Հայալն ու Յավուզը ձերբակալվել էին դատական նիստերին չմասնակցելու պատճառով:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ կասկածվող Էրհան Թունջելը: Դատարանն ոստիկանության նախկին իրազեկիչ Թունջելին ձերբակալության թույլտվություն տվեց: Թունջելն ազատ արձակվեց Հրանտ Դինքի գործով առաջին դատավարությունից հետո դատարանի որոշմամբ:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 անձանց «ահաբեկչական կազմակերպության անդամներ» հոդվածով: Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության, Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում և իրագործում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---