Լույս է տեսել Հայոց ցեղասպանության տարիների Գերմանիայի արխիվների անգլերեն հրատարակությունը![]() 10 հունվարի 2014 - 14:23 AMT PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի ԱԳՆ 1915-1916 թթ. արխիվներում» գրքի անգլերեն թարգմանությունն է հրատարակել Berghahn Books-ը: Գիրքը լույս է տեսել Վոլֆգանգ Գուստի խմբագրությամբ: Այնտեղ զետեղված են հարյուրավոր հեռագրեր, նամակներ ու ղեկույցներ Օսմանյան կայսրությունում հավատարմագրված գերմանացի հյուպատոսներից՝ հասցեագրված Գերմանիայի ԱԳ նախարարությանը, որտեղ մանրամասն նկարագրված են Հայոց ցեղասպանության ահասարսուռ տեսարանները: Փաստաթղթերը վկայում են երիտթուրքերի մտադրությունների և գերմանական կառավարության պաշտոնական համաձայնությունն ու մեղսակցությունը կայսրության հայ բնակչությանը բնաջնջելու հարցում: Այդ փաստաթղթերի բացառաիկ կարևորությունт ընդգծում է փաստը, որ միայն գերմանացի պաշտոնյաներն ու զինվորական պաշտոնյաները կարող էին Առաջին աշխարհամարտի տարիներին առանց գրաքննության զեկույցներ ուղարկել Թուրքիայից: Ամերիկացիներից բացի, որոնք մինչև 1917 թվականի ապրիլի 6-ը չեզոք էին, գերմանացի դիվանագետներն ու նրանց իրազեկիչները Բաղդադի երկաթուղու ներկայացուցչությունից կամ աշխատակիցների թվից, ցեղասպանության ամենակարևոր ոչ հայ ականատեսներն էին: Բացառապես ներքին օգտագործման համար նախատեսված փաստաթղթերը, որոնք ենթակա չէին հրատարակման, աչքի են ընկնում իրենց անաչառությամբ ու անկեղծությամբ: Նույնիսկ որպես Օսմանյան կայսրության դաշնակիցներ գերմանացի պաշտոնյաները պարտավորված էին համարում իրենց բարոյական և քաղաքական պատճառներով հայտնել հայերի դեմ կատարվող վայրագությունների մասին: Վոլֆգանգ Գուստը գրում է. «Շոկի մեջ էի, երբ տեսա, թե գերմանացիներն ինչ մեծ դեր են ունեցել Եվրոպայի ծայրամասում զանգվածային սպանության գործում: Գերմանիան չէր նախաձեռնել այդ ցեղասպանությունը, բայց երիտթուրքերի ամենամերձավոր դաշնակիցն էր և կապված էր պաշտոնական ռազմական դաշինքով: Մի՞թե նացիստները չպատճենեցին հայերի ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքերի մեթոդները»: Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Փոլ Վոլֆ Մեթերնիխը գրել է կայսերական կանցլեր Տեոբալդ ֆոն Բետման-Գոլվեյգին Բեռլին 1915 թվականի դեկտեմբերի 7-ին. «…Հայերի հալածանքների դեմ մեր դժգոհությունը պետք է հստակ արտահայտվի մամուլում և դա կլինի թուրքերի հետ գործակցության վերջը: Ինչ էլ նրանք արած լինեն, կապված է մեզ հետ՝ մեր խորհրդականների, թնդանոթների, փողերի… Հայկական հարցում որևէ հաջողության հասնելու համար հետևանքներով կվախեցնենք թուրքական կառավարությանը: Եթե ռազմական նկատառումներով չենք համարձակվում դիմակայել նրանց ավելի կոշտ դիրքերից, ապա այլ ընտրություն չենք ունենա, քան… կողքից հետևել, թե ինչպես է դաշնակիցը շարունակում կոտորածը»: Կանցլերը պատասխանել է. «Պատերազմի ընթացքում դաշնակցի նման հանրային պարսավանքը նմանը չէր ունենա պատմության մեջ: Միակ նպատակն է որպես դաշնակից մեր կողքին պահել Թուրքիայինմինչև պատերազմի վերջը, անկախ նրանից՝ դրա հետևանքով հայեր կզոհվեն, թե՝ ոչ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |