1992-ին հունվարի 10-ին Արթուր Մկրտչյանը դարձավ ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ![]() 10 հունվարի 2014 - 14:56 AMT PanARMENIAN.Net - 1992-ի հունվարի 9-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը, ով հունվարի 10-ին արդեն ստանձնեց ԳԽ նախագահի պարտականությունները: Նա ծնվել էր 1957-ին, Հադրութի շրջանի Էդիլլու գյուղում: 1976-ին ավարտելուվ գյուղի միջնակարգ դպրոցը, ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետ: Սովորել է Մոսկվայի Մ. Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1981-83թթ. աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, ապա 1986-ին տեղափոխվել ծննդավայր և աշխատել, որպես Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն: 1988-ին պաշտպանել է թեկնածուական թեզն ու ստացել պատմության գիտությունների թեկնածուի աստիճան: Մասնակցել է Հադրութի շրջանի հայկական գյուղերի ազատագրման կռիվներին: Արթուր Մկրտչյանը ՀՅԴ անդամ էր: Ղարաբաղյան շարժման հերոս Արթուր Մկրտչյանը զոհվել 1992-ի ապրիլի 14-ին: Նա սպանվեց չպարզված հանգամանքներում: Ըստ պաշտոնական վարկածի, մահացավ զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում, ինչն առնվազն տարօրինակ է զենքին լավ տիրապետող մարդու համար: Հադրութում մինչ օրս համարում են, որ Մկրտչյանը զոհվեց դավադիր գնդակից: ![]() ![]() Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |