Ամանորի գիշերն և հաջորդ օրը ՎիվաՍել-ՄՏՍ-ը սպասարկել է մոտ 40 մլն զանգ![]() 10 հունվարի 2014 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է 2013 թվականի դեկտեմբերի 31-ին և 2014-ի հունվարի 1-ին ցանցի սպասարկած կարճ հաղորդագրությունների և զանգերի վիճակագրությունը: Ամանորի նախաշեմին` 2013թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,205,447 կարճ հաղորդագրություն, իսկ 2014 թ. հունվարի 1-ին` 3,336,833-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 19,552,223 իսկ 2014-ի հունվարի 1-ին ևս 20,594,997 զանգ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Ընդհանուր առմամբ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին և 2014թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,542,280 կարճ հաղորդագրություն և 40,147,220 զանգ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 3.3 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը՝ 18 տոկոսով: Լավագույն մաղթանքները Հայաստանին` 2014թ.-ի ընթացքում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |