Թուրքիայում վերանայում են «Էրգենեկոնի» գործը![]() 11 հունվարի 2014 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը ( HSYK ) որոշել է վերանայել «Էրգենեկոնի» գործը: Այդ գործով մեղադրյալներն անցնում էին պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով: Գերագույն դատարանը զինվորականների դատավարությունը համարում է կարևորագույն իրավաբանական գործը Թուրքիայի նորագույն պատմության մեջ: Գործի վերանայման մասին որոշումը կայացվեց Գլխավոր շտաբի նախկին պետ Իլկեր Բաշբուղի փաստաբանի հայտարարությունից հետո, որն այդ գործով ամենաբարձրաստիճան կասկածյալն է: Նրա գործն այժմ վերաքննիչ դատարանում է: Վերջերս բանավեճ է ծավալվել «Էրգենեկոն» կազմակերպության կողմից հեղաշրջման փորձի («Մահակ» գործողություն) նոր քննության մասին: Վարչապետ Էրդողանի խորհրդականներից մեկի խոսքով, թուրքական բանակը «զուգահեռ պետություն» է ստեցծել: Հունվարի 10-ին Էրդողանը հայտարարեց լրագրողներին, որ կան մարդիկ, որոնք անարդարացիորեն հայտնվել են բանտում և նշել է «Էրգենեկոնի» գործով մեղադրյալներին, գրում է Hurriyet Daily News-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() «Էրգենեքոն» «Էրգենեքոնը» թուրքական ազգայնական կազմակերպություն է: Այն գաղտնի, քեմալական կազմակերպություն է: Նրա անդամներն են Թուրքիայի զինված ուժերի եւ անվտանգության մարմինների մի շարք բարձրաստիճան ղեկավարներ: «Էրգենեքոնի» կազմում ներգրավված թուրք բարձրաստիճան զինվորականներն ու քաղաքագետները մեղադրվում են հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Որոշ փորձագետներ գտնում են, որ կազմակերպության գլխավոր նպատակն է իսլամիզմի արգելումն ու վերադարձը քեմալիզմին, այսինքն` բարձրաշխարհիկ Թուրքիայի ստեղծում: «Էրգենեքոնին» կասկածում են հանուն դեմոկրատական Թուրքիայի պայքարող քրդամետ կուսակցության մի շարք ղեկավարների, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքի եւ տեղացի լրագրողների սպանության կազմակերպման մեջ: Համարում են, որ «Էրգենեքոն» կազմակերպությունը կարող է նաեւ կապ ունենալ 2007 թ. «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ: Ազգայնականների կարծիքով, վերը նշված բոլոր անձինք վնաս են հասցնում Թուրքիայի զարգացմանը, որ ընտրել էր Քեմալ Աթաթուրքը, եւ կազմալուծում են երկրի ինքնորոշումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |