Փարիզում մեկնարկում է «Սիրիայի բարեկամների» հանդիպումը![]() 11 հունվարի 2014 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Փարիզ է մեկնել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, որտեղ կայանալու է «Սիրիայի բարեկամների»՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, ԱՄԷ-ի, Հորդանանի և Եգիպտոսի, ներկայացուցիչների հանդիպումը: Այս երկրները ակտիվ դերակատարություն ունեն սիրիական ճգնաժամի հանգուցալուծման գործում, որը սպառնում է, առաջին հերթին, տարածաշրջանի երկրներին, հայտնում է trtrussian-ը: Հունվարի 12-ին տեղի կունենա վերոնշյալ խմբի անդամ 11 երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: Հանդիպման շրջանակներում տեղի կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումը: «Սիրիայի բարեկամներ» խումբը երկրների միջազգային դիվանագիտական խումբ է, որի անդամները պարբերաբար հանդիպում են քննարկելու համար իրավիճակը Սիրիայում ՄԱԿ ԱԽ շրջանակներից դուրս: Խումբը ստեղծվեց որպես պատասխան Ռուսաստանի և Չինաստանի ԱԽ բանաձևի վետոյին, որով Սիրիան դատապարտվում էր: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Սիրիայի բարեկամներ» խումբը ԱՄՆ-ն է կազմակերպել: Այժմ «Սիրիայի բարեկամների» մշտական անդամ են Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Հորդանանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, ԱՄԷ-ն, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |