Սիրիայում սպանվել է «Ալ Քայիդայի» հրամանատարը![]() 11 հունվարի 2014 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիսում ընթացող մարտերի ժամանակ սպանվել է «Ալ Քայիդայի» բարձրաստիճան հրամանատար Աբու Բաքր Ալ Ֆուրատին, հունվարի 11-ին հայտնել է «Ռոսբալտը»: Նա Սիրիա էր ժամանել Իրաքից և օգնում էր «Ալ Քայիդային» «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» շարժման միջոցով: Ըստ Սիրիայի ընդդիմության, հունվարի 10-ի Սիրիայում 83 մարդ է սպանվել: Նրանք զոհվել են ինչպես Բաշար Ասադի զորքերի դեմ մարտերում, այնպես էլ ապստամբների միջև կռիվներում: Կռիվները Ասադի զորքերի հետ տեղի են ունեցել Հալեպի շրջանում, Հոմսի ու Դամասկոսի արվարձաններում: Գրոհայինների միջև բախումները տեղի են ունեցել Ռաքքա քաղաքի շրջանում: Ապստամբների ներկայացուցիչները զգուշացրել են, որ, եթե արտաքին օգնություն չլինի, Ռաքքա քաղաքը կարող է ընկնել կառավարական զորքերի հարվածների տակ: «Ալ Քայիդան» ամենախոշոր ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություններից է վահաբիստական ուղղվածությամբ: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Քենիայում և Տանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանատների պայթեցումից հետո, նա ստացավ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Բին Լադենի մահից հետո կազմակերպությունը գլխավորում է եգիպտացի Այման ազ Զավահարին: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |