Թուրքիայում մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել նախկին նախարարներին![]() 11 հունվարի 2014 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արդարադատության նախարարությունը մտադիր է դիմել երկրի խորհրդարանին նախկին նախարարներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, որոնք հրաժարական են տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով, հայտնում է Anadolu գործակալությունը: Նախկին նախարարները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել: «Մեծ կաշառք» գործողության շրջանակում և 2013 թ. դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված գործողության արդյունքում 52 մարդ է ձերբակալվել, այդ թվում գործարարներ ու որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը: Թուրքիայի էկոնոմիկայի և ներքին գործերի նախարար Զաֆեր Չաղլայանը, քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը և ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հրաժարական տվեցին: Եվս յոթ նախարարների պաշտոններից հեռացրեց Էրդողանը: Կառավարության նոր կազմը հրապարակվեց դեկտեմբերի 26-ին: Առաջիկա օրերին Թուրքիայում ի հայտ կգան կառավարության նոր կոռուպցիոն խախտումներ, հայտարարել է թուրքական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Ղլիչդարօղլուն, գրում է Today's Zaman թերթը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |