2014-ի առաջին լուրերն առաջնագծից. Ադրբեջանցիները հրադադարը խախտել են մոտ 120 անգամ![]() 11 հունվարի 2014 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: Հունվարի 10-ին ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` կրակելով հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ, մասնավորապես, կրակ է բացվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր ու Այգեպար գյուղերի ուղղությամբ: «Երեկոյան կրակահերթն ինտենսիվ էր, տարբեր տեսակի զինատեսակներ են օգտագործվել, ընդհուպ մինչև մեծ տրամաչափի «ԴՇԿ» գնդացիրներ: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հաջողվել է լռեցնել հակառակորդին»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը կորուստներ ու վիրավորներ չունի: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2012թ. ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 68.700 կրակոց: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ադրբեջանը Հայաստանի և ԼՂՀ-ի Զինված ուժերի հետ շփման գծում 2012 թվականի դեկտեմբերին հրադադարի ռեժիմը խախտվել է 914 անգամ: Ադրբեջանն այդ ընթացքում 170 անգամ կիրառել է դիպուկահար զենք, շուրջ 6 անգամ՝ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: Նոյեմբերին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ: Ադրբեջանն այդ ընթացքում 210 անգամ կիրառել է դիպուկահար զենք, շուրջ 10 անգամ՝ խոշոր տրամաչափի զենք, մեկ անգամ՝ РПГ-7: Հոկտեմբերին հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1050 անգամ, սեպտեմբերին՝ 1185 անգամ, օգոստոսին՝ 1161 անգամ, հուլիսին՝ ավելի քան 1300 անգամ, հունիսին՝ 3750 անգամ, մայիսին՝ 1300 անգամ:. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |