Ադրբեջանի զինուժն ինքնաոչնչանում է. Ինքնասպան է եղել հերթական ադրբեջանցի զինվորը![]() 11 հունվարի 2014 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակը «կորցրեց» ևս մեկ զինվորի: Ադրբեջանի ՊՆ N զորամասի զինվոր Աբդուլլաև Մազահիր Մահիր օղլուն (1992 թ. ծնված) ինքնասպան է եղել, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հաստատել են այդ փաստը և հայտնել, որ զինդատախազությունը քրեական գործ է հարուցել ու քննություն է սկսել: Մ. Աբդուլլաևը զորակոչվել էր իսկական զինվորական ծառայության Բաքվի Սաբունչիի շրջանից 2013 թվականի հունվարին: Ըստ պաշտոնական ադրբեջանական վիճակագրության, 2013 թվականի 5 ամսում, Ադրբեջանի ԶՈւ շարքերում 43 զինվոր է մահացել, որից 35-ը՝ ոչ մարտական պայմաններում: Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, զոհվածների թիվը բանակում 50-ից ավելի է: Դեկտեմբերի 24-ի Խոշտանգումների դեմ ադրբեջանական կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբուտովը մամլո ասուլիսում հայտնել է, որ 2013 թ. Խոշտանգումների դեմ ադրբեջանական կոմիտեն կտտանքների, վատ կամ անմարդկային վերաբերմունքի 115 բողոք է ստացել: 6 դեպքում բողոքները ստացվել են կանանց հանդեպ բռնության վերաբերյալ: Նա նշել է, որ կտտանքների հետևանքով Ադրբեջանում մահվան 5 դեպք է գրանցվել: Բոլոր այդ փաստերը տեղի են ունեցել ադրբեջանական բանակի զորամասերում Բեհբուտովն ասել է, որ 2012 թվականին Կոմիտեն 141 բողոք է ստացել խոշտանգումների վերաբերյալ այդ թվում 9 մահացու դեպքի մասին: Իրավապաշտպանը նշել է, որ Կոմիտեն հայտարարում է միայն այն փաստերի մասին, որոնց տեղյակ է: Ըստ Բեհբուտովի, իրականում կտտանքների դեպքերը կարող է կրկնակի անգամ ավելի լինեն, քանի որ զոհերն ու նրանց հարազատները գերադասում են չբողոքել: Բեհբուտովը նաև հայտնել է, որ զեկույցն ուղղվելու է Խոշատնգումների համաշխարհային կազմակերպությանը, ԵԽ Կտտանքների դեմ կոմիտեին և ԵԱՀԿ կենտրոնակայանին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |