«Կովկասյան ազգության անձը» լավագույնն է ճանաչվել Մոսկվայում21 ապրիլի 2006 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Երեւանցի դիզայներ Արամ Նիկոլյանը առաջին տեղին է արժանացել ազգային տարազի «Էթնո Էրատո» Բարձր մոդայի միջազգային փառատոնում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: «Էթնո Էրատո» փառատոնը անց է կացվել Մոսկվայում ապրիլի 15-16: Մասնակիցները եղել են Խորվաթիայից մինչեւ Հեռավոր Արեւելք: Հայաստանը այս անգամ ներկայացնում էին Երեւանի գեղեցիկ արվեստների ակադեմիայի վեց ուսանողներ եւ շրջանավարտներ: Արամ Նիկոլյանի «Կովկասյան ազգության անձիք» հավաքածուն լավագունն է ճանաչվել «Կովկասի ժողովրդների տարազ» անվանակարգում: Հայկական թիմի բոլոր մասնակիցները հատուկ մրցանակներ են ստացել Մոսկվայի ստեղծագործական միություններից:Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |