Արյունոտ կիրակի Իրաքում. 34 մարդ է զոհվել![]() 13 հունվարի 2014 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Իրաքում մի շարք բռնարարքների ու զինված բախումների հետևանքով կիրակի օրը՝ հունվարի 12-ին 34 մարդ է զոհվել, հայտնում է AFP-ն: Բաղդադում երեք պայթյունների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել և տուժել է 37-ը: Պայթյուններից մեկը, որին զոհ է գնացել 9 մարդ, տեղի է ունեցել ավտոմեքենայում Ալավի շրջանի ավտոբուսի կանգառում, որտեղ հավաքվել էին կառավարական բանակի նորակոչիկները: Սա առաջին հարձակումը չէ նորակոչիկների վրա անցած շաբաթվա ընթացքում՝ հունվարի 9-ին Բաղդադում 23 զինվոր զոհվեց մահապարտ ահաբեկչի ձեռքից: Աբու Գրեյբ շրջանում, որը գտնվում է Բաղդադից դեպի արևմուտք, զինծառայողների վրա գրոհայինների հարձակման արդյունքում 8 մարդ զոհվեց, մեծ մասը խաղաղ բնակիչներ: Ըստ որոշ տվյալների, բոլոր զոհվածները սպանվել են ուղղաթիռից բացված կրակից: Տուժել է առնվազն 17 մարդ: Եվս մի քանի մարդ է զոհվել զինված բախումների և ահաբեկչական գործողությունների արդյունքում Մոսուլում, Տիկիրիթում և Տուզ-Հուրմատում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |