Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա![]() 13 հունվարի 2014 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը կմեկնի Մոսկվա: Նախատեսվում են նրա հանդիպումներն իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի ու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Իրանի IRNA գործակալությունը: Տեղեկատվությունը հաստատել է ՌԴ ԱԳՆ-ն: ՌԴ ԱԳՆ-ն գտնում է, որ գոհ է 2013 թ. նոյեմբերի 24-ի «Գործողությունների համատեղ պլանի» առաջին փուլի իրականացման բոլոր տեխնիկական մանրամասների համաձայնեցումից: Ժնևի համաձայնության առաջին փուլի կատարումը պետք է սկսվի հունվարի 20-ին: Վեց ամսվա համար նախատեսված ծրագիրը թույլ կտա չեզոքացնել «վեցնյակի» առաջնահերթ մտահոգություններն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և ուժեղացնել Թեհրանի միջուկային գործունեության միջազգային վերահսկողությունը: Որպես պատասխան քայլ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նախատեսում են Իրանի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցների թուլացում: «Հուսով ենք, որ առաջնահերթ փուլի իրականացումն անհրաժեշտ պայմաններ կստեղծի հեռուն գնացող պայմանավորվածությունների համար, որի արդյունքը կդառնա Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի համապարփակ կարգավորումը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին շարունակել կառուցողական փոխգործակցությունն այդ ուղղությամբ: Այժմ շատ կարևոր է պահպանել Ժնևում ձեռք բերված համատեղ աշխատանքի ոգին և ձեռնպահ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի վրա: Ռուսաստանն, ինչպես նախկինում, ամեն ինչ կանի ապահովելու համար երկխոսության դրական դինամիկան «վեցնյակի» ու Իրանի միջև և խնդրի վերջնական լուծման բանակցությունների սեղանի շուրջ հասնելու համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |