Կասպից ծովն Իրանի ու ԱՄՆ միջև պայքարի ասպարեզ է դառնում![]() 14 հունվարի 2014 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Կասպից ծովի աշխարհաքաղաքական վիճակը, ինչպես նաև հսկայական նավթային ու գազային պաշարները, գաղտնիք չեն: Իրանին հավասար հենքի վրա պատկանում է Կասպից ծովի 20 տոկոսը, և այն գտնվում է Իրանի ՌԾՈւ լուրջ հսկողության ներքո, հայտարարել է Իրանի ՌԾՈւ հրամանատար Խաբիբուլա Սայարին: «Արտատարածաշրջանային երկրների զինված ուժերի մասնակցությունը Կասպից ծովի խնդիրների լուծմանը կարող է վտանգել տարածաշրջանի անվտանգությունը:Դրա ապահովման գործում կարևոր է տարածաշրջանի երկրների սերտ գործակցությունը»,- ասել է պարսիկ զինվորականը: Ինչպես գտնում է ադրբեջանցի քաղաքագետ Էլշան Մանաֆովը, Իրանի ՌԾՈւ հրամանատարի այդ արտահայտություններնԱրևմուտքինազդանշան են, հատկապես, ԱՄՆ-ին, որպեսզի հրաժարվեն Կասպից տարածաշրջանում վերահսկողության հաստատման ծրագրերից: Ըստ Մանաֆովի, Իրանը կարող է հավակնել միայն Կասպից ծովի իր մասին, որը չի կազմում 20 տոկոս, այլ ընդամենը 13 տոկոս է: Առնվազն, ԽՍՀՄ և Իրանի միջև տարանջատման ժամանակ Թեհրանին հենց այդքանն էր պատկանում: Փորձագետը գտնում է, որ Իրանն ու Ռուսաստանը ձգտում են օգտագործել Կասպից ծովի իրավական կարգավիճակի չլուծված վիճակը սեփական նպատակների իրականացման համար, մասնավորապես,Թուրքմենստանից՝ ԱդրբեջանՏրանսկասպից գազատարի կառուցմանը խոչընդոտելու համար: Թուրքմենական գազի առաքումն Եվրոպա Ադրբեջանի տարածքով կնպաստեր երկու երկրների անկախության ամրապնդմանը: «Իրանն ու Ռուսաստանը ցանկանում են հակազդել դրան: Պետք է հաշվի առնել, որ մերձկասպյան երկրներից մեկը՝ Ղազախստանը, արդեն անդամակցում է Մաքսային միությանը: Այդ իմաստով գտնում եմ, որ մերձկասպյան երկրների միջև պայմանավորվածություն կա, որ արգելակվի Կասպից տարածաշրջանի ծրագրերինԱրևմուտքի մասնակցությունը»,- ասել է Մանաֆովը: Փորձագետը նաև նշել է, թե Ադրբեջանը թույլ չի տա, որ Կասպից ծովի իր հատվածում այլ, այդ թվում՝ տարածաշրջանային պետության զորքեր տեղակայվեն: «Առանց Ադրբեջանի հետ համաձայնեցման, այլ պետությունների ՌԾՈւ նավերի տեղակայումը կհակասեր միջազգային կոնվենցիաներին: Ադրբեջանական կառավարությունն էլ երբեք չի համաձայնվի, քանի որ Ադրբեջանն անկախ պետություն է, և այն ձգտելու է պաշտպանել սեփական ինքնիշխանությունը միջազգային իրավունքի շրջանակում»,- ասել է քաղաքագետ Մանաֆովը, գրում է Mediaforum.az-ը՝ Բաքվի «Շարգ» թերթին հղումով: ԽՍՀՄ փլուզումից հետո Կասպից ծովի տարանջատումը մինչ օրս մնում է չկարգավորված տարաձայնությունների առարկա, կապված ռեսուրսների՝ նավթի ու գազի, ինչպես նաև կենսաբանական ռեսուրսների հետ: Երկար ժամանակ բանակցություններ էին ընթանում մերձկասպյան պետություների միջև միջնագծով Կասպից ծովը կիսելու մասին: Իրանը պնդում էր, որ Կասպից ծովը պետք է բաժանվի մեկ հինգերորդ մասով բոլոր հինգ պետությունների միջև: Քանի որ Կասպից ծովը ներքին մայրցամաքային կազմավորում է, նրա հանդեպ չեն կարող կիրառվել միջազգային ծովային իրավունքի նորմերը: Ելնելով դրանից, Կասպից ծովի վերաբերյալ անիրավաչափ է կիրառել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «տարածքային ծով», «բացառիկ տնտեսական գոտի», «մայրցամաքային շելֆ» և այլն: Այժմ գործող իրավական ռեժիմը հաստատվել է 1921 և 1940 թթ. խորհրդա-իրանական պայմանագրերով: Դրանք նախատեսում են ազատ նավարկություն ծովի ողջ տարածքով, ազատ ձկնորսություն բացառությամբ 10 մղոն կազմող ազգային ձկնորսական գոտիների և ոչ տարածաշրջանային պետությունների նավերի համար գործող արգելքը: Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին բանակցություններն այժմ շարունակվում են: ՌԴ-ն համաձայնություն է կնքել Ղազախստանի հետ Կասպից ծովի հյուսիսային մասի հատակի սահմանազատման մասին, Ադրբեջանի հետ հյուսիսային մասի հատակի սահմանակից հատվածների տարանջատման մասին, ինչպես նաև եռակողմ ռուս-ադրբեջանա-ղազախական համաձայնությունը հատակի սահմանակից հատվածների կցման կետի մասին: 2003 թ. նոյեմբերի 4-ին Թեհրանում 5 մերձկասպյան պետությունների ներկայացուցիչները Շրջանակային կոնվենցիա ստորագրեցին Կասպից ծովի միջավայրը պաշտպանելու վերաբերյալ: Կոնվենցիայի նպատակն է «Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանությունը աղտոտումից, ներառյալ նրա կենսաբանական ռեսուրսների պաշտպանությունը, պահպանումը, վերականգնումն ու կայուն զարգացումը: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006 թվականի օգոստոսի 12-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |