Լիբանանի վարչապետն առաջարկում է Սիրիայում փախստականների ճամբարներ բացել15 հունվարի 2014 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին կոչ է արել միջազգային հանրությանը մտածել Սիրիայի տարածքում փախստականների համար անվտանգ ճամբարներ ստեղծելու մասին: «Կոչ եմ անում միջազգային հանրությանը լրջորեն մտածել փախստականների համար անվտանգ ճամբարներ ստեղծելու մասին Սիրիայի տարածքում»,- ասել է նա Քուվեյթում Սիրիայի դոնոր երկրների երկրորդ միջազգային խորհրդաժողովի բացմանը: Նա նաև նշել է, որ Լիբանանի տնտեսությունը լրջորեն տուժել է Սիրիայի հակամարտությունից, այդ թվում, փախստականների մեծ հոսքից, որն ընդունում է Լիբանանը: «Լիբանանը Սիրիայից փախստականների համար հումանիտար օգնության կարիք ունի, քանի որ այն երկիրն է, որն ընդունում է հարևան պետությունում բախումից փրկվողների հիմնական հոսքը»,- ասել է Միքաթին: Ըստ ՄԱԿ գնահատականների, Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 13 մլն՝ դարձել փախստական: Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում է 8 միլիոնը: Հիմնական բեռն ընկնում է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր թիվը մինչ հակամարտության մեկնարկը կազմում էր 20 մլն մարդ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |