Եգիպտոսում նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի երկրորդ օրն է15 հունվարի 2014 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում այսօր նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի երկրորդ օրն է: Նախօրեին դիտորդները ընտրատեղամասերում բարձր ներկայություն են գրանցել: Ակնկալվում է, որ քվեարկությանը կմասնակցի շուրջ 50 մլն քաղաքացի: Տեղացի փորձագետները չեն կասկածում, որ եգիպտացիները «այո» կասեն երկրի նոր օրենքին: Հանրաքվեից հետո պետք է տեղի ունենան խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, որտեղ ամենահավանական թեկնածուն գերագույն հրամանատար Աբդուլ Ֆաթահ Աս Սիսին է: Նա առանցքային դերակատարություն ունեցավ անցյալ տարվա հուլիսի ռազմական հեղաշրջման գործում, որի արդյունքում Մուրսին տապալվեց: Եգիպտոսում ուժեղացվել են անվտանգության միջոցները՝ տեղամասերը պահպանում են շուրջ 300 հազար ոստիկաններ ու զինվորականներ: Սակայն առաջին օրը զերծ չեղավ բախումներից՝ հայտնի է 10 սպանվածների մասին: Ավելի վաղ «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդները կոչ արեցին կողմնակիցներին բոյկոտել հանրաքվեն ու դուրս գալ փողոց: Երեքշաբթի երկու պայթյուն է որոտացել: Մեկը՝ Կահիրեի արվարձանում, դատարանի շենքի մոտ, մյուսը՝ Մահալլա քաղաքում: Ոչ ոք չի տուժել, հայտնում է euronews-ը: Մոտ մեկ տարի է անցել իսլամիստների առաջարկած սահմանադրության վերաբերյալ հանրաքվեից, իսկ Եգիպտոսում արդեն հանրաքվե է անցնում հիմնական նոր օրենքի վերաբերյալ: Եվ կրկին խորը պառակտման պայմաններում: Նախկին սահմանադրությունը ստացել է մասնակիցների 54 տոկոսի հավանությունը: Ճիշտ է մասնակցության տոկոսը ընդամենը 33 տոկոս էր, իսկ բուն հանրաքվեն ուղեկցվում էր ցույցերով, որոնք ամենևին էլ խաղաղ չէին: Դա երկար չտևեց: Հուլիսի 3-ին բանակը պաշտոնանկ արեց ու ձերբակալեց նախագահ Մուրսիին: Սահմանադրության գործողությունը կասեցվեց, կառավարման լծակներն երկրում հայտնվեցին զինվորականների ձեռքում, որոնք կրկին արտակարգ դրություն հայտարարեցին: Նոր սահմանադրությունը հանրաքվեի է դրվել ՊՆ ղեկավար, գեներալ Աբդուլ Ֆաթահ Աս Սիսիի նախաձեռնությամբ, որն ապրիլին կմասնակցի նախագահի ընտրություններին: Ըստ եգիպտացիների առաջարկած սահմանադրության, ՊՆ ղեկավարը կհաստատվի պաշտոնում միայն ԶՈւ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, իսկ նախագահը կընտրվի երկու ժամկետից աչ ավելի: Սահմանադրությունը ենթադրում է նաև, որ ռազմական տրիբունալները կարող են դատել քաղաքացիական անձանց, եթե վերջիններս հարձակվեն զինծառայողի կամ բանակի օբյեկտների վրա: Նոր սահմանադրությունը, ինչպես և նախկինները, ամրագրում է իսլամը որպես պետական կրոն, շարիաթը որպես իրավունքի սկզբունք և արաբերենը որպես պաշտոնական լեզու: Սահմանադրությունը երաշխավորում է նաև դավանանքի ազատություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |