ՀԲ. ՌԴ-ում տնտեսական աճի անկումը կարող է խաթարել ՀՀ-ի տնտեսական հեռանկարները15 հունվարի 2014 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկն 2013-ի համար 3,2 տոկոս աճ է կանխատեսում Հայաստանի համար, 5 տոկոս` 2014-2016 թվականների համար` համաձայն բանկի` Համաշխարհային տնտեսության հեռանկարները ուսումնասիրության: Հատկանշական է, որ ՀԲ-ն ավելի մեղմ է կանխատեսումներում, քան, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամը, որը 2013-ի հոկտեմբերին Հայաստանի տնտեսական աճի իր ցուցանիշը 3,2 տոկոսից նվազեցրել էր 2,9 տոկոսի, 2014-ինը` 3,8-ից` 3,6 տոկոսի: Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունն ավելի լավատես է` «Առկա» գործակալությանը տված հարցազրույցում Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասել էր, որ 2013-ին ՀՆԱ աճը կլինի մոտ 4,4 տոկոս: ՀԲ-ն, սակայն, տնտեսական աճի մեղմ կանխատեսումներին զուգահեռ որոշակի վտանգներ է տեսնում Հայաստանի համար: Ըստ միջազգային տնտեսական կառույցի կանխատեսումների` Ռուսաստանում տնտեսական աճի նվազման կանխատեսվածից ավելի կտրուկ լինելը կարող է խաթարել ԱՊՀ մի շարք երկրների տնտեսական աճի հեռանկարները: Հայաստանը, ի մասնավորի այն երկրների շարքում է, որոնք մեծապես կախված են Ռուսաստանից ներմուծման պահանջարկի, տրանսֆերտների ու օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով: Այդ երկրներից են նաև, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |